Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Դոմինգոն Թաթուլը չի

Դոմինգոն Թաթուլը չի
10.10.2024 | 13:01

Ես քմահաճ մարդ չեմ, հասարակ ու համեստ պահանջներ ունեմ շատ կենցաղային բաների նկատմամբ: Բայց չեմ ընդունում ձևականությունը՝ իր ոչ մի արտահայտմամբ:

Պարզաբանեմ. Պլաչիդո Դոմինգոն իսկապես անհասանելի բաձունք է շատ երաժշտասերների ու երաժիշտների համար, նրա կատարումները, իր յուրաքանչյուր տարիքում, կարելի է ու պետք է շատ լսել, բայց ...

Ի՞նչ եք անում էդ մարդու հետ, ինչո՞ւ եք ծաղրում հա՛մ իրեն, հա՛մ էլ մեզ: Բերել՝ «Երևան դարձած իմ Էրեբունի» եք երգել տալիս, որ ի՞նչ: Ոչ տեքստը գիտի, ոչ էլ, ով գիտի, նորմալ փորձ է արել: Չեք տեսե՞լ, որ զուգընկեր երգչուհին ու երգչախումբը մի կերպ փորձում են «սվաղել» Դոմինգոյին: Խի՞ եք խայտառակում էդ վաստակաշատ մարդուն, մենակ նրա համար, որ Ավինյանի համար Երևանի հիմնը երգի՞:

Ամեն ինչ պղծելու մոլուցք, ուրիշ ոչ մի բան: Ու դրանում Դոմինգոն մեղավոր չի, ինքը դրա զոհն է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6806

Մեկնաբանություններ